Ռուսաստանում ամենավաճառվող ապրանքների հնգյակում են ոչ ալկոհոլային խմիչքները, դեղերը, ծխախոտը եւ թունդ ոգելից խմիչքները: Այսպիսի տվյալներ են ներկայացվել «Տակսկոմ» ֆիսկալ տվյալների օպերատորի կողմից, որը ուղիղ կերպով ստանում դրանք հենց խանութներից՝ առցանց դրամարկղերի միջոցով:

Լավագույն 10 ապրանքատեսակների մեջ են մտնում  նաեւ գարեջուրը, հրուշակեղենը, կոնֆետեղենը, ինչպես նաեւ՝  հյութերը եւ կաթը: Այս ցուցակից ռուսների մեծամասնությունը գումար է ծախսել թունդ ալկոհոլային խմիչքների, դեղորայքի, ծխախոտի, երշիկեղենի եւ գարեջրի վրա, փոխանցում է «Իզվեստիա»-ն:

Թերթը գրում է, որ վերջին կես տարում վարկանիշը գրեթե չի փոխվել: Բնակչությունը նախկինի պես հակված չէ առողջ ապրելակերպի եւ բարձր կալորիականությամբ սնունդ է նախընտրում: