Կենտրոնական բանկի 2017թ.-ի վարչական ծախսերը կատարվել են 97 տոկոսով, կազմելով՝ 6,9 միլիարդ դրամ: Այս մասին, այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2017 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նրա խոսքով, դրանց հիմնական մասը կազմում են ապարատի պահպանման ծախսերը, որից աշխատավարձերը կազմել են 5,84 մլրդ դրամ (պլանավորածի 98 տոկոսը), սոցիալական ապահովագրության փաթեթի ծախսերը կազմել են 443 միլիոն դրամ, անձնակազմի գործուղման ծախսերը՝ 334 միլիոն դրամ (պլանավորածի 77 տոկոսը), ներկայացուցչական ծախսերը՝ 51 մլն դրամ, ծառայողական փոխադրամիջոցների շահագործման ծախսերը՝ 64 միլիոն դրամ, լրատվական ծառայության եւ մասնագիտական գրականության ձեռքբերման համար ծախսվել է 53,9 միլիոն դրամ:
Բացի այդ, Ջավադյանը նշեց, որ 226 հազար դրամի չնախատեսված ծախսեր են եղել:
ԿԲ-ի հիմնական գործունեության ապահովման նպատակով իրականացվել է 22,77 մլրդ դրամի կապիտալ ներդրում:





























