Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորրան մտադիր է հայց ներկայացնել Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Տորրայի կարծիքով, Ռախոյը պաշտոնեական հանցագործություն է գործել եւ գերազանցել է իր լիազորությունները, երբ նրա կառավարությունը խոչընդոտել է Կատալոնիայի ժեներալիտետի պաշտոնական ամսագրում ժեներալիտետի նշանակումների մասին հրապարակմանը:
Տորրան մայիսին 19-ին հրապարակել էր ինքնավար համայնքի կառավարության կազմը: Դրանում ընդգրկված 4 քաղաքական գործիչների դեմ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին անցկացված հանրաքվեի անցկացման կապակցությամբ քրեական գործեր են հարուցվել:





























