Զոյա Բարսեղյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի Հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար: Այս մասին NEWS.am-ին ասաց նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ Զոյա Բարսեղյանը նախկինում զբաղեցնում էր կառավարության աշխատակազմի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը: