Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը մտավախություն չունի, որ իր ղեկավարած թաղապետարանում բացահայտումներ կլինեն: Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Ջավադյանը:

«Ոչ, վստահ եմ, որովհետեւ չարաշահումներ չեն եղել, ես կոնկրետ որպես վարչական շրջանի ղեկավար, քաղաքապետը եւ բոլոր վարչական շրջանների ղեկավարները վստահ եմ, որ երբեք հանրային շահը, վստահությունը չեն օգտագործել սեփական կամ կուսակցական շահերի համար»,- ընդգծեց նա:

Իսկ հարցին, թե ինչպես է գնահատում իր կուսակիցների ՀՀԿ-ն լքելու քայլը, Ջավադյանն ասաց, որ դա քաղաքական պրևոցես է. «ՀՀԿ-ի սկզբնավորումից շատ անգամ մարդիկ լքել են, շատ անգամ անդամագրվել կուսակցությանը, դա քաղաքական պրոցես է, որն անըդհատ շարունակվելու է»: