Չինաստանը հուլիսի 1-ից կկրճատի սպառողական ապրանքների, այդ թվում՝ հագուստի, կոսմետիկայի, կենցաղային տեխնիկայի եւ ֆիթնես-մթերքների ներկրման մաքսատուրքերը։ Այս մասին որոշումն ընդունվել է վարչապետ Լի Կեցյանի ղեկավարությամբ անցկացված Չինաստանի պետական խորհրդի նիստում, փոխանցում է Reuters.-ը։

Կառավարության հայտարարությունում նշվում է, որ որոշումն ուղղված է Չինաստանի սպառողական շուկայի հետագա բացմանը՝ նպատակ ունենալով տարբեր ճյուղերը արդիականացնել եւ բարձրացնել մրցունակությունը։

Պեկինը խոստացել է քայլեր ձեռնարկել ներկրման ավելացման ուղղությամբ աճող լարվածության պայմաններում մի քանի խոշոր առեւտրային գործընկերների հետ, ինչպիսին Միացյալ Նահանգներն է ։

Սակագների կրճատումը օգուտ կբերեն համաշխարհաին բրենդներին, որոնք ցանկանում են ավելացնել իրենց ներկայությունը Չինաստանում։