Այն հաղթանակը, որ ժողովուրդը արձանագրեց Երեւանում, նաեւ սփյուռքահայերի հաղթանակն է։ Այդ մասին Թբիլիսիում՝ Սուրբ Գեւորգ եկեղեցու բակում հավաքվածներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հաղթանակը տեղի է ունեցել ձեր հայրենիքում, մենք զգացել ենք ձեր զորակցությունը»,- նշել է վարչապետը։
Նա նշել է, որ հպարտանում է տեսնելով Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունները։ «Հայերն իրենց ավելի լավ են զգալու Վրաստանում, վրացիները՝ Հայաստանում»- նշել է վարչապետը։




























