Հարավային Կարոլինայում տղամարդը սպանել է իր 5 երեխաներին: Նրա փաստաբանները պնդում են, որ 36-ամյա Թիմոտի Ջոնսը հոգեկան խնդիրներ է ունեցել: Նրա դեմ դատը պետք է սկսվի հոկտեմբերին, հաղորդում է AP-ն:
Ջոնսը դպրոցից տուն է տարել երեխաներին եւ սպանել: Նրանք 1-ից 8 տարեկան էին: Չորսին նա խեղդել է, իսկ մեկին ծեծելով մահվան հասցրել: Այնուհետ նրանց մարմինները աղբի տոպրակների մեջ է տեղադրել եւ դրել մեքենայի մեջ: Նա 9 օր շրջել է մեքենայով մինչ մարմինները գյուղական վայրում թողնելը: Երբ ոստիկանությունը կանգնեցրել է նրա մեքենան, սրահում մեծ քանակությամբ արյուն եւ գրություններ է գտել այն մասին, թե ինչպես սպանել եւ անդամատել: Պարզվել է, որ Ջոնսը նաեւ սինթետիկ մարիխուանա է օգտագործել: Նրա կինը կարծում է, որ նա թմրադեղի ազդեցության տակ է եղել սպանությունները կատարելիս:





























