ԱՄԷ-ում քաղաքացիական ակտիվիստ Ահմեդ Մանսուրը սոցիալական ցանցերում իշխանություններին քննադատելու համար դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ տուգանվել 272,000 դոլարով, հաղորդում է AP-ն՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ին:
Նշվում է, որ ազատվելուց հետո նա 3 տարի հսկողության տակ կլինի: Մանսուրը դատապարտվել է Twitter-ում եւ Facebook-ում Միացյալ Արաբական Էմիրություններին զրպարտելու համար:
Նա արդարացվել է երկրի սահմաններից դուրս «ահաբեկչական կազմակերպության» հետ համագործակցելու մեղադրանքներով:





























