ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանյա Թրամփը որոշել է դադարեցնել շահարկումներն այն մասին, որ նա գրեթե երեք շաբաթ հանրության առջեւ չի հայտնվում:
Twitter-ի իր միկրոբլոգում Մելանյան գրել է, որ ԶԼՄ-ն «շատ ակտիվ աշխատում է՝ շահարկելով այն թեման, թե որտեղ եմ ես եւ ինչ եմ անում: Համոզված եղեք, որ ես այստեղ եմ՝ Սպիտակ տանը, իմ ընտանիքի հետ, ինձ հիանալի եմ զգում, եւ աշխատում եմ երեխաների եւ ամերիկացիների շահերի համար»:
Մելանյան վերջին անգամ հանրության առջեւ էր հայտնվել ամուսնու հետ Հյուսիսային Կորեայի բանտից ազատված երեք ամերիկացիների հանդիպման արարողությանը:
Մի քանի օր անց նա երիկամների խնդիրների պատճառով հիվանդանոցում էր հայտնվել:





























