Ղազախստանի խորհրդարանի Սենատը օրինագիծ է ընդունել, որով ապահովում է առաջին նախագահի՝ երկրի Անվտանգության խորհուրդը ցմահ ղեկավարելու իրավունքը, փոխանցում է Tengrinews-ի թղթակիցը:
Օրենքի նախագիծը նախատեսում է, որ Անվտանգության խորհուրդը նախագահի կողմից ձեւավորվող եւ ազգային անվտանգության եւ պաշտպանունակության ապահովման ոլորտում միասնական պետական քաղաքականության իրականացումը ներքին քաղաքական կայունության պահպանման, սահմանադրական կարգի, պետական անկախության, տարածքային ամբողջականության եւ միջազգային ասպարեզում Ղազախստանի ազգային շահերի պաշտպանության նպատակով համակարգող սահմանադրական մարմին է:
Միեւնույն ժամանակ հաստատվում է, որ առաջին նախագահին է պատկանում Անվտանգության խորհուրդը ցմահ ղեկավարելու իրավունքը: Անվտանգության խորհրդի հիմնական խնդիրներն են ազգային անվտանգության, երկրի պաշտպանունակության ամրապնդման, օրինականության եւ իրավակարգոթյան ապահովման ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների պլանավորումը, դիտարկումը եւ իրականացման գնահատումը:





























