Թուրքիայի Ադանա քաղաքում  ամուսինը չի կարողացել համոզել կնոջը չբաժանվել իրենից եւ սպանել է նրան։

Թուրքական Karar.com կայքի փոխանցմամբ՝  ոստիկանության ծառայող Հասան Գյունգյորը վիճաբանության մեջ է մտել իրենից բաժանվել ցանկացող կնոջ հետ։ Ամուսինը չի կարողացել համոզել կնոջը մնալ իր հետ։ Կինը տնից դուրս է եկել եւ փորձել հեռանալ, սակայն ամուսինը իրենց աղջիկ երեխայի աչքի առաջ ատրճանակն ուղղել է կնոջ վրա եւ կրակել։

Դեպքի վայր մեկնած բուժաշխատողները մահացած են հայտնաբերել կնոջը։ Տղամարդըն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին։