ԱՄՆ-ի կողմից մետաղների ներմուծման համար մաքսատուրքերի սահմանումը կկրճատի տնտեսական աճը եւ աշխատատեղերը, ինչն ընդհանուր առմամբ վտանգավոր է համաշխարհային տնտեսության համար: Այս մասին հաղորդել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրունո Լե Մեյրը, հաղորդում է AFP-ն:
Ըստ նրա, եթե եվրոպացիները թուլություն ցուցաբերեն, նրանք կպարտվեն, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հարգում թուլությունը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն դեմ է գնացել բոլորին եւ մոլորակի տնտեսական ապակայունացման վտանգ է ստեղծել: Նա նշել է, որ առեւտրային պատերազմն ի վերջո կկրճատի տնտեսական աճը եւ աշխատատեղերը, հետեւաբար կազդի ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրոպայի իրավիճակի վրա՝ Թրամփի որոշումն անհեռատես անվանելով:





























