2019 թվականին Էստոնիան Ռուսաստանի հետ սահմանին կսկսի ենթակառուցվածք եւ տեխնիկական դիտարկման սարքավորումներ ստեղծել: Այս մասին, ինչպես տեղեկացնում է DW-ն, հունիսի 2-ին հաղորդվում է  Էստոնիայի Ռիյգիկոգու խորհրդարանի կայքում:

Այս նպատակով մինչեւ 2026 թվականը 188 մլն եվրո կծախսվի: Որպես գործընկեր Էստոնիայի ներքին գործերի նախարարությունը ներգրավել է Frontex եվրոպական սահմանապահ ծառայությանը:

Հատուկ հանձնաժողովի նախագահ Ռայվո Աեգայի խոսքով, նախատեսվող ներդրումները պետք է ստեղծեն անհրաժեշտ պայմաններ Էստոնիայի իրավապահ մարմինների, անվտանգության մարմինների եւ երկրի Պաշտպանության ուժերի միջեւ համագործակցության համար: