Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային բանակցությունների հերթական փուլից հետո Չինաստանի առեւտրի նախարարությունը զգուշացրել է Վաշինթոնին, որ Պեկինը կհրաժարվի խորհրդակցությունների ժամանակ ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններից, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սահմանափակումներ մտցնի առեւտրում, այդ թվում՝ չինական ապրանքների մաքսատուրքերի բարձրացման պարագայում, փոխանցում է ԿՊ-ն։
Հունիսի 2-ին եւ 3-ին Պեկինում կայացել է ամերիկա-չինական առեւտրային խորհրդակցությունների հերթական փուլը։ Դրանցում մասնակցել են ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը եւ Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն։





























