«Մենք չենք ուզում, որ մեզ եւս մեկ, երկրորդ, երրորդ կամ հինգերորդ Սաակաշվիլիին դեմ տան, Վրաստանի նախկին նախագահին:

Մենք չենք ուզում, որ մեր քաղաքական ասպարեզում երկրորդ, երրորդ, չորրորդ հրատարակությունում Սաակաշվիլիներ հայտնվեն»:  Այս մասին ավստրիական ORF հեռուստաալիքին ասել է  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ խոսելով ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մասին, հաղորդում է RT-ն:

Նա նշել է, որ  «Ռուսաստանին դրական օրակարգով մարդիկ են պետք, ովքեր գիտեն, այլ ոչ թե ուղղակի նշում են խնդիրները, որոնք մեզ համար բավարար են»: Պուտինը նշել է, որ ռուս ընտրողը բավական հասուն է եւ ոչ միայն գրավիչ կարգախոսներին է նայում, այլեւ խնդիրները լուծելու առաջարկվող միջոցներին: