Մշակույթի նախարարը պատկերասրահին է վերադարձնում իր աշխատասենյակի նկարները։ Այդ մասին Լիլիթ Մակունցն ասել է այսօր՝ հոնիսի 5-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը։
Հարցին, արդյոք աշխատասենյակում շատ են եղել թանկարժեք նակարներ կախված, նախարարը պատասխանել է. «Գնի առումով չեմ կարող գնահատել ինչ արժեն, բայց կա մոտավորապես 4 նկար, որոնք պետք է վերադարձվեն պատկերասրահին: Դա իմ անձնական մոտեցումն է։ Ժամկետների առումով տեղյակ չեմ՝ լրացե՞լ են, թե չէ, բայց իմ անձնական մոտեցումն է, որ բնօրինակ նկարները պետք է պահպանվեն համապատասխան վայրերում, որպեսզի ուղղակի իրենք չփչանան»:
Արդյոք, այս ընթացքում այդ նկարների պահպանությունը սխալ է եղե՞լ, այս հարցին էլ Մակունցը պատասխանել է. «Ոչ, ամեն ինչ օրենքի սահմաններում է եղել, պարզապես ես վերադարձնում եմ պատկերասրահին, եւ պատկերասրահի տնօրենը առաջարկեց, որ իրենք կարող են ինձ տալ կրկնօրինակներ»:



























