Մարրոկոյի բնակիչը գտել է 3 տարի առաջ փոքրիկ ամերիկուհու կողմից պատրաստված շշով հաղորդագրությունը։
USA.one-ի փոխանցմամբ՝ 2015 թվականին Լոնգ Այլենդից Շիլո Կոհարը 6 տարեկան է եղել, երբ Բերմուդներ քրուիզի ժամանակ Ատլանտյան օվկիանոս է նետել շշով հաղորագրությունը։
«Ես ձեզ ցանկանում եմ երջանիկ, առողջ կյանք։ Եթե դուք գտնեք այս գրառումը, հաղորդեք, խնդրում եմ իմ հայրիկին այս էլեկտրոնային հասցեով»,-գրված է եղել այնտեղ։ Աղջկա հայրը՝ Իմտիազ Կոհարը խոստովանում է, որ կասկածում էր, որ նամակը ինչ-որ մի հասցեատեր կգտնի։ Պարզվել է՝ շիշը գտել է մարրոկացի ձկնորս Հասան Էլբազը եւ քանի որ անգլերեն չի իմացել, գրառումը տվել է որդիներից մեկին (Հասանը 5 որդի ունի), որ վերջինս կապ հաստատի Կոհարի ընտանիքի հետ։ Տղան նամակի ու շշի նկարն ուղարկել է Նյու Յորք։
Այսպիսով, շիշը, հաղթահարելով գրեթե 5,5 հազար կիլոմետր, ծանոթացրել է երկու ընտանիքների։ Նրանք նախատեսում են 2018 թվականի վերջին հանդիպել Մարրոկոյում։




























