Նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ օգոստոսյան մատակարարումներով աճել են 0,36 տոկոսով՝ բարելի դիմաց հասնելով մինչեւ 75,65 դոլարի:

WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն աճել են 0,43 տոկոսով՝ բարելի դիմաց կազմելով 65,80 դոլար: