Բարձրագույն դատական խորհուրդն ակտիվ գործունեություն է իրականացնում իր սահմանադրական լիազորությունների շրջանակներում: Այս մասին ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Հայկ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե ԲԴԽ-ում ակտիվություն է ցուցաբերում ԲԴԽ-ի փաստաբան անդամ Հայկ Հովհաննիսյանը:
«Չենք բացառում, որ որոշ մարդիկ դեռեւս իներցիոն մտածողությամբ կամ նախկին «ավանդույթները» մերժելուն դիմակայելու պատճառով կարող են այլ սպասելիքներ ունենալ:
Իմ դերակատարությունը Խորհրդում որեւէ չափով չի առանձնանում մնացած բոլոր անդամների, իմ հարգարժան գործընկերների դերակատարությունից»,-նշել է նա:
Հայկ Հովհաննիսյանը հավելել է նաեւ, որ իրականությանը չի համապատասխանում նաեւ այն տեղեկատվությունը, թե «որոշել են Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միա¬վորներ ստացածներին դատավորներ չնշանակել»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտներ էր, որ ըստ «Հրապարակ» թերթի դատավորների շրջանում դժգոհություն է հասունանում ԲԴԽ-ից: «Նրանք նշում են, որ ԲԴԽ-ն իրենց պատժող, վերահսկողի դեր է ստանձնել, որեւէ բան չեն քննարկում, աջակցում: Միաժամանակ նշում են, որ թավշյա հեղափոխության արդյունքում Գագիկ Հարությունյանի դիրքերը մի քիչ թուլացել են, փոխարենը այժմ ակտիվություն է ցուցաբերում ԲԴԽ-ի փաստաբան անդամ Հայկ Հովհաննիսյանը:
Նա ժողովների ժամանակ բավականին ակտիվ է, վիճում է, փորձում ընդդիմություն ստեղծել ԲԴԽ-ում եւ ՀՀԿ-ի հովանավորյալ անդամներին ճնշել: ԲԴԽ-ի շուրջ դժգոհություն է հասունացել նաեւ՝ կապված Արդարադատության ակադեմիան ավարտած եւ ամենաբարձր միավորներ հավաքած թեկնածուներին դատավոր չնշանակելու հետ: Որոշել են ամենաբարձր միավորներ ստացածներին չնշանակել»,-գրել է թերթը:





























