Մոսկվան անպատասխան չի թողնի Էստոնիայի կողմից այսպես կոչված Մագնիտսկու ցուցակի ընդունումը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության եւ մամուլի բաժնի փոխտնօրեն Արտյոմ Կոժինը: Նրա մեկնաբանությունը տեղադրվել է ՌԴ դիվանագիտական գերատեսչության կայքում:

«Իհարկե, մենք նման ոչ բարեկամական գործողություններն առանց պատշաճ պատասխանի չենք թողնում: Վերջին կոնկրետ օրինակը Էստոնիայի հետ է, որը 2018 թվականի մարտի 29-ին մուտքի արգելք էր սահմանել «այսպես կոչված Մագնիտսկու ցուցակից» 49 ռուսաստանցու համար: