Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունիսի 6-ին հետաձգեց Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով պաշտպանների՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունները։ 

Նշենք, որ պաշտպանները  խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջորդություն էին ներկայացրել Ներսես Պողոսյանի, Հրայր Թոփչյանի ու Գալուստ Գրիգորյանի համար։ Դատարանն առանց խորհրդակցական սենյակ գնալու  հենց նիստերի դահլիճում հրապարակեց այդ միջնորդությունների մասին որոշումը։

Ներսես Պողոսյանը հայտարարեց, որ ինքը հացադուլ է սկսում, այնուհետեւ հավելեց, որ դատավորը միայն Մասիսի քաղաքապետի հետ է կարողանում լեզու գտնել։ Վերաքննիչ դատարանը վճռաբեկության կարգով  է դատաքննությունն անցկացնում, ինչը նշանակում է, որ վերաքննիչ բողոքներն են քննվելու, իսկ ապացույցները չեն քննվելու։