Ընտանեկան բռնության դեմ օրենքը տվյալ փուլում ունի խնդիրներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարը եւ կանխարգելումն Հայաստանում» խորագրով Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող  ծրագրին նվիրված միջոցառման ժամանակ նշել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր մասնակցել է

2018 թվականի ապրիլին մեկնարկած ծրագիրը նախատեսված է իրավաբան եւ իրավապահ ոլորտի մասնագետների համար, ովքեր Հայաստանում զբաղվում են կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության գործերով:

Նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար եւ նշել, որ  այս միջոցառմամբ մեկնարկող ծրագիրը շատ կարեւոր խնդիրներ է դրել իր առջեւ:

Արտակ Զեյնալյանի խոսքով՝ որպես Ազգային ժողովի պատգամավոր եւ մարդու իրավունքների պաշտպանության ջատագով մեծ ուշադրությամբ է հետեւել համապատասխան օրենքի քննարկումների ընթացքին եւ թեեւ կողմ է քվեարկել օրենքի նախագծին, սակայն նշել է, որ տվյալ փուլում ընդունված օրենքն ունի խնդիրներ եւ ընդունումը դիտել է որպես միջանկյալ լուծում:

«Հետեւաբար, համոզված եմ, որ նաեւ ընդունված օրենքի կիրառման ընթացքում պետք է վեր հանվեն կարգավորման ենթակա բոլոր հարցերը եւ տրվեն դրանց լուծումները»,- ասել է նախարարը եւ հավելել, որ օրենքի պատշաճ կիրառումն ու խնդիրների ախտորոշումը համարում է այսօր մեկնարկող ծրագրի հիմնական խնդիրներից մեկը: Այդ համատեքստում նախարար Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին եւ միջազգային գործընկերներին, ովքեր տարիներ ի վեր հանձնառու կերպով եւ հետեւողականորեն աշխատել են այս ոլորտում եւ խնդիրները բերել կառավարության օրակարգ:

Ամփոփելով խոսքը՝ նախարարն արդյունավետ եւ հաջող ընթացք է մաղթել ծրագրին եւ հավաստիացրել, որ Արդարադատության նախարարությունը հանձնառու է համագործակցությունը շարունակելու եւ խորացնելու համար:

Միջոցառանը մասնակցել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան,  ՀՀ ԱՆ արդարադատության ակադեմիայի՝ գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը, ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը, այլք: