Սահմանադրական դրույթը, որով սահմանվում է, որ ԱԺ պատգամավոր կարող է լինել վերջին 4 տարում Հայաստանում բնակվող եւ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, վնասական եւ վտանգավոր եմ համարում: Այս մասին, այսօր՝ հունիսի 7-ին, ԱԺ հատուկ նիստում ներկայացնելով կառավարության ծրագիրը, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, այդ խոչընդոտը սփյուռքի ներկայացուցիչների համար պետք է վերացնել: «Հայաստանի եւ սփյուռքի միասնականությունը մեր ունեցած ամենակարեւոր ձեռքբերումներից է: Մենք այն պետք է կապիտալիզացնենք»,-ասաց Փաշինյանը: