Բելառուսի պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակիցները ձերբակալել են մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով։ Այս մասին լրագրողներին հայտնել է հանրապետության ՊԱԿ ղեկավար Վալերի Վակուլչիկը։

«Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ խոսքը մեկ պաշտոնյայի, մեկ փաստի կամ մեկ քրեական գործի մասին չէ»,-նշել է նա։

Նա պարզաբանել է, որ խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների մասին է․ «Կաշառքները մեծ չափերի են։ Մոտավորապես, տարեկան շուրջ 140 հազար դոլար։ Բայց այդ թիվը միանշանակ աճելու է»,-ասել է Վակուլչիկը։

Նա խոստացել է, որ ՊԱԿ-ը 10-14 օրվա ընթացքում կհրապարակի ձերբակալությունների մանրամասները։