ՌԴ-ի եւ Հայաստանի միջեւ առկա է բարձր մակարդակի դինամիկ քաղաքական երկխոսություն: Այս մասին իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա նշել է, որ բանակցություններն ընթացել են «կառուցողական, մտերմիկ, մեր պետություններին կապող դաշնակցային հարաբերությունների ոգով, մեր ռազմավարական համագործակցության ոգով: «Մենք փաստում ենք ռուս-հայկական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը, այդ թվում՝ բարձր եւ ամենաբարձր մակարդակներում»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ զարգանում են շփումները խորհրդարանական ձևաչափով: Լավրովը հավելել է, որ բանակցությունների ընթացքում նա իր հայ գործընկերոջ հետ քննարկել է նաեւ Մոսկվայի եւ Երեւանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունը, վառելիքային նախագծերի իրականացումը, ինչպես նաեւ ծրագրեր հեռահաղորդակցության եւ բանկային ոլորտներում: «Մենք համակարծիք ենք, որ տնտեսական եւ ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը կնպաստի գործնական համագործակցության հետագա ամրապնդմանը»,- ասել է Լավրովը: Նա նաեւ նշել է, որ հանդիպման ընթացքում դրական գնահատական է տրվել է երկու երկրների միջտարածաշրջանային հարաբերություններին:
Իր հերթին Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ Երեւանը պատրաստակամ է զարգացնել համագործակցությունը Մոսկվայի հետ:
Ռուսաստանն փաստում է հայ-ռուսական քաղաքական երկխոսության դինամիկ բնույթը

Հասանելի է
русский


























