ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը չգիտի, թե ինչու է իր անունը կապվում Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) հետ։ Այս մասին նա այսօր՝ հունիսի 7-ին Աժ–ում հայտնեց լրագրողի համապատասխան հարցին ի պատասխան։
Հարցին, թե արդյոք նա իր գործընկերներին խնդրել է, որ Ալիկ Բանդուրյանի համար երաշխավորագիր ներկայացնեն, նա բացասական պատասխան տվեց։
Նշենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի 10 պատգամավորներ դատարան անձնական երաշխավորություն էին ներկայացրել քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի (Նորատուսցի Ալիկ) համար: Երաշխավորագիրը ստորագրողներից մեկն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն է, մյուս 9 պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են ՝ Արարատ Զուրաբյան, Արթուր Մանուկյան, Սերգեյ Բագրատյան, Վահան Հայրապետյան, Դավիթ Մանուկյան, Հրանտ Մադաթյան, Մերուժան Սիմոնյան, Տիգրան Ստեփանյան, Արայիկ Աղաբաբյան:




























