Ռուսաստանի Դաշնությունը մինչեւ 2022 թվականն պետք է իրականացնի անօդաչու ռեժիմով գերծանր հրթիռի փորձարկումները: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը տիեզերքի յուրացման հետ կապված լավ ծրագրեր ունի: «Մինչեւ 2022 թվականը մենք պետք է անցկացնենք գերհզոր հրթիռի առաջին փորձարկումը, դրանք պետք է արձակումներ լինեն անօդաչու ռեժիմով, իսկ 2024-ին սարքերն արդեն պետք է օգտագործվեն»,- ասել է Պուտինը:
«Ընդհանուր առմամբ, մենք մեծ, հավակնոտ ծրագրեր ունենք տիեզերական ոլորտի զարգացման հետ կապված: Ես հավաստիացնում եմ ձեզ, մենք շարունակելու ենք գնալ այս ճանապարհով: Պատահական չէ, որ մենք բավականին մեծ գումարներ ու ռեսուրսներ ենք ծախսել մեր երկրի արեւելքում «Վոստոչնի» տիեզերակայանի ստեղծման համար: Մենք այն կզարգացնենք հենց որպես մեր տիեզերական գործունեության քաղաքացիական բաղադրիչ»,- հավելել է ՌԴ նախագահը:
ՌԴ-ն մինչեւ 2022 թվականը պետք է անցկացնի անօդաչու ռեժիմով գերծանր հրթիռի առաջին փորձարկումը. Պուտին

Հասանելի է
русский


























