Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ուղիղ գծի ժամանակ ցուցադրել են բենզինի գների մասին մեմը: Վառելիքի գնաճի թեմային անդրադարձել է Պուտինին զանգահարած մի վարորդ: ՌԴ նախագահն իր հերթին զանգահարել է էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին եւ փոխվարչապետ Դմիտրի Կոզակին, որ այդ հարցը քննարկի, փոխանցում է «Վեդոմոստի»-ն:
Տեխնիկական դադարի ժամանակ, երբ Կոզակի հետ կապն ընդհատվել է, ուղիղ գծի վարողը նախագահին առաջարկել է «կատակ» ցուցադրել: «Սա, եթե դուք այսօր լիցքավորեիք Ladа Kalina-ն, որով մի անգամ ճանապարհորդել եք Ռուսաստանում»,- նշել է վարողը (2010 թվականին Պուտինն այդ մեքենայով անցել է Խաբարովսկ-Չիտա մայրուղով): Ցուցադրված լուսանկարում ՌԴ նախագահը լիցքավորում է դեղին Lada Kalina-ն, որի մոտ գրառում կա. «Այ քեզ գներ»: Այս մեմը «թռչել է ամբողջ համացանցով», հավելել է վարողը:
Պուտինը պատասխանել է, որ Kalina-ն արտադրությունից հանում են, կհայտնվեն արդեն այլ մոդելներ: Դա լավ մեքենա էր, նշել է նա ժպտալով:





























