ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ուղիղ գծի ժամանակ պատասխանելով իրեն դուր եկած վերջին կատակի մասին հարցին, նշել է, որ ծիծաղելի է համարում այն պնդումները, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրոպային իր ձեռքերի մեջ է հրում, եւ Ամերիկայում ընտրություններին ՌԴ-ի միջամտության մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք արդեն քննարկել ենք մասամբ միջազգային ամեն տեսակի հարցեր, սուր եւ իմ կարծիքով՝ ծիծաղելի: Վերջերս Գերմանիայում շատ հայտնի եւ տարածված պարբերականներից մեկը գրել էր, որ նախագահ Թրամփը Եվրոպային հրում է Պուտինի ձեռքերի մեջ: Այ եթե սա համակցենք ավելի վաղ կատակի հետ, որ Ռուսաստանն ազդել է ԱՄՆ-ում ընտրությունների վրա, ապա այս ամենը միասին բավականին ծիծաղելի է հնչում»,- ասել է նա՝ պատասխանելով ամենահաջողված ծիծաղելի կատակի մասին հարցին, որը լսել է վերջերս: «Իբր ազդել ենք ԱՄՆ նախագահի ընտրությունների վրա, իսկ նա ինքը դրա համար մեզ Եվրոպան է նվիրել: Լիակատար զառանցանք է: Անհնար է սա այլ բան, քան կատակ անվանել»,- հավելել է ՌԴ նախագահը:





























