Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ գծի ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչ է ստիպված եղել զոհաբերել հանուն նախագահի պաշտոնի, փոխանցում է RT-ն:
«Ի՞նչ եմ զոհաբերել: Մարդու կյանքի անձնական ոլորտը: Սա անխուսափելի է: Սակայն կա շատ հզոր կոմպենսատոր: Այս ամենը փոխհատուցվում է այն բանի գիտակցմամբ, որ դու զբաղվում ես շատ կարեւոր, անհրաժեշտ, յուրահատուկ գործով՝ ուղղված միլիոնավոր մարդկանց բարեկեցության բարձրացմանը եւ ամենագլխավորի ամրապնդմանը, որը կա մարդու կյանքում, եւ հայրենիքի»,- հայտարարել է Պուտինը:




























