2019 թվականին ծառայության կանցնի «Ավանգարդ» հրթիռային համակարգը, իսկ 2020 թվականին ՝ «Սարմատ» հրթիռը: Այս մասին ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նրա խոսքով՝ նոր զենքի այլ տեսակների մշակումը շարունակվում է: Աշխատանքների հիմնական մասն ավարտվել է: «Հիպերձայնային «Կինժալ» համակարգը արդեն պատրաստ է: Լազերային մարտական համալիրն արդեն պատրաստ է: «Ավանգարդ»-ն արդեն պատրաստ է եւ ծառայության կանցնի զինված ուժերում արդեն 2019 թվականին: 2020-ին նախատեսում ենք գործարկել «Սարմատ» հրթիռը», - ասել է նա, փոխանցում է «ՆՏՎ»-ն:
Պուտինն ընդգծել է, որ առաջիկա տարիներին ոչ մի երկիր «Ավանգարդ» հիպերձայնային համալիրի նման զենք չի ունենա: ՌԴ նախագահը նաեւ նշել է, որ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում նա պատմել է ոչ բոլոր նորագույն զենքերի մասին, որոնք համալրել են կամ կհամալրեն ռուսական բանակը, խոստացել է, որ շուտով հայտնի կդառնա նաեւ այլ նոր մշակումների մասին:
ՌԴ նախագահը նշել է, որ զենքերը մշակվել են դեռ 2004 թվականին՝ որպես պատասխան ԱՄՆ-ի կողմից հակահրթիռային համաձայնագրից միակողմանի դուրս գալուն:
2019 թվականին ծառայության կանցնի «Ավանգարդ» հրթիռային համակարգը. Պուտին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























