Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հրավերով պետական այցով ժամանել է Պեկին, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Չինաստանի մայրաքաղաքում Ռուսաստանի նախագահին հեգացած օրակարգ է սպասվում: Ինչպես ավելի վաղ հայտնել էին Կրեմլում, Վլադիմիր Պուտինի եւ Սի Ցզինպինի միջեւ բանակցություններ կկկայանան, որոնց ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-չինական համապարփակ գործընկերության եւ ռազմավարական համագործակցության հարցերի ամբողջ շարքը, այդ թվում անեւ՝ էներգետիկայի, տրանսպորտի եւ արդյունաբերության ոլորտներում համագործակցության լայնածավալ համատեղ ծրագրերի իրականացման ընթացքը:

Կքննարկվեն նաեւ միջազգային օրակարգի ամենասուր հարցերը, այդ թվում՝ Կորեական թերակղզում տիրող իրավիճակը եւ իրավիճակը իրանական միջուկային ծրագրի շուրջ: Ծրագրով նաեւ հանդիպում է նախատեսված Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետի Լի Կեցյանի հետ:

Պետական այցի արդյունքներով նախատեսվում է մի շարք փաստաթղթեր ստորագրել, այդ թվում՝ առեւտրի, էներգետիկայի, տիեզերքի, մտավոր սեփականության պաշտպանության եւ այլ ոլորտներում համագործակցության մասով: Բանակցությունների պաշտոնական մասից հետո Պուտինը եւ Սի Ցզինպինն արագընթաց գնացքով կուղեւորվեն Տյանցզին քաղաք, որտեղ կդիտեն Ռուսաստանի եւ Չինաստանի պատանեկան ակումբային թիմերի հոկեյի հանդիպումը: