Սինգապուրում Հյուսիսային Կորեայի դեսպանի նստավայրի ներխուժման համար երկու հարավկորեացի լրագրող է ձերբակալվել, փոխանցում է AP-ն:

Ոստիկանության տվյալներով՝ ձերբակալված 42 եւ 45-ամյա տղամարդիկ աշխատում են Կորեայի ռադիոհեռարձակման կորպորացիայում: Ոստիկանությունը հաղորդում էր ստացել Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական հանրապետության դեսպանի նստավայրի նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին»,- նշվում է ոստիկանության՝ Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ:

Նշենք, որ նրանց մինչեւ երեք ամիս ազատազրկում կամ 1500 ԱՄՆ դոլարի չափով տուգանք է սպառնում: