Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ողջունել է Պեկին ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Ազգային ժողովների դիմաց գտնվող հրապարակում: Ինչից հետո Ժողովրդական ազատագրական բանակի զինվորական նվագախումբը մի քանի ստեղծագործություն է կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Առաջինը հնչել են Ռուսաստանի եւ Չինաստանի օրհներգերը, որից հետո երաժիշտները կատարել են ռուսական հայտնի «Կատյուշա» երգը: Դիմավորման պաշտոնական արարողությանը Պուտինը ժամանել էր Mercedes լիմուզինով: Առաջնորդները միասին ողջունել են նախ չինական ապա ռուսական պատվիրակությանը:
Պուտինը Չինաստանում կգտնվի մինչեւ հունիսի 10-ը: Մայրաքաղաքում կայանալիք բանակցություններից հետո Ռուսաստանի ղեկավարը Սի Ցզինպինի հետ միասին կուղեւորվի Տյանցզին քաղաք՝ երկու երկրների պատանի հոկեյիստների միջեւ կայանալիք ընկերական հանդիպումը դիտելու համար: Այնուհետեւ ՌԴ նախագահը կմասնակցի Ցինդաոյում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին:





























