Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազատեց էներգետիկայի փոխնախարարին։

Նա, ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝

Հայկ Արզումանի Հարությունյանին ազատել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Նշենք, որ Հայկ Հարությունյանը ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբորորդին է, ԱԱԾ փոխտնօրեն Արզուման Հարությունյանի որդին։