Միանգամայն հնարավոր է, որ առաջիկայում քաղաքական նոր ուժեր հայտնվեն: Այս մասին հունիսի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ըստ որում, նրա կարծիքով, ՀՅԴ-ն ինքն է մեղավոր, որ նման ցածր վարկանիշ ունի:

Իսկ «Ծառուկյան» դաշինքի մասին խոսելիս Իսկանդարյանը նշեց, որ այն չպետք է դասական քաղաքական ուժ համարել, քանի որ սա այլ տեսակի կազմավորում է, իսկ այն կարծիքը, թե նրանց կհաջողվի ձայների զգալի քանակություն ստանալ, նույնիսկ այսօր ճշմարտացի չի թվում: Միաժամանակ, փորձագետը վստահ է, որ նրանց կհաջողվի խորհրդարան անցնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու դեպքում:

«Այս ալիքի վրա Փաշինյանը միանգամայն կարող է խոսել այն մասին, որ պետք է ազնիվ ընտրություններ անցկացնել: Նա դա անելու ռեսուրսներ ունի: Որովհետեւ այդպիսի ընտրություններում եւ այս էյֆորիայի պայմաններում նա, անկասկած, կընտրվի»,- պարզաբանեց Իսկանդարյանը:

Նա ընդգծեց, որ արդյունքում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ բոլոր քաղաքական խորշերը դատարկ են: Այսպես, քաղաքագետի կարծիքով,  բացակայում է «ձախ հռետորաբանությունը»՝ արդարության համար պայքարի մասին հատկանշական հայտարարություններով: Նա նշեց, որ գործնականում ռացիոնալ քաղաքականություն չի վարվում, եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը այս պահին փորձում է զբաղեցնել այդ խորշը, սակայն դա, իր հերթին, վանվում է հայ հանրության կողմից:

Փորձագետը շեշտեց, որ դատարկ է անգամ արմատական հայացքներով ներկայացուցիչների համար նախատեսված խորշը:

«Պարզապես չկա արմատական ընդդիմություն: Այն, ինչ եղել են «Հիմնադիր խորհրարանը», այնուհետեւ «Սասնա ծռերը», բանտում հայտնվեցին, եւ որպես այդպիսին՝ «Հիմնադիր խորհրդարանն» էլ չկա»,- նշեց քաղաքագետը: