ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ալյումինի եւ պողպատի համար սահմանված մաքսատուրքերի հարցը կքննարկվի G7 գագաթաժողովում, որը մեկնարկել է Կանադայի Քվեբեկ նահանգի Լա Մալբե առողջարանային քաղաքում: Այս մասին ուրբաթ գագաթաժողովի շրջանակներում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Խրիստյա Ֆրիլանդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Կանադան ալյումինի եւ պողպատի մաքսատուրքերի հարցում շատ կոշտ դիրքորոշում ունի: Կանադան պատասխանել է սակագների կիրառմանը: Դա կլինի այն հարցերից մեկը, որը մենք քննարկելուն ենք»,- ասել է Կանադայի ԱԳ նախարարը:
Մայիսի 31-ին ԱՄՆ-ի առեւտրի նախարար Ուիլբոր Ռոսը հայտարարեց, որ ԱՄՆ-ի վարչակազմը հունիսի 1-ից Կանադայից, ԵՄ-ից եւ Մեքսիկայից ներկրվող ալյումինի եւ պողպատի համար մաքսատուրքեր է ներդնում: Հունիսի 6-ին ԵՄ-ն հայատարարեց, ոև հուլիսի սկզբից պատասխան միջոցներ կկիրառի: Կանադան պատասխան սակագներ կկիրառի հուլիսի 1-ից:





























