G7  երկրների միջև  առևտրային փոխադարձ պատժամիջոցների ներդրումը չի կարող ձեռնտու լինել որևէ մեկին։ Նման տեսակետ է հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն «յոթյակի» երկրների առաջնորդների նիստի ընթացքում, Կանադայում անցկացվող գագաթաժողովի շրջանակում, փոխանցում է ՏԱՍՍ-ըը։

«Եթե G7 երկրները մշտապես զբաղվեն առևտրային փոխադարձ պատժամիջոցներով , դա ոչ մեկին օգուտ չի բերի։ Մենք պետք է համատեղ արձագանքենք այն գործողություններին, որոնք հանգեցնում են շուկայական պայմանների խեղաթյուրմանն ու մասնավոր կապիտալի հանդեպ ոտնձգությունների»,- մեջբերում է Աբեին Kyodo գործակալությունը։

Ճապոնիայի վարչապետի խոսքով՝ «յոթյակի» երկրների առաջնորդները ուրբաթ անցկացրել են արդյունավետ բանավեճ՝ մետաղների վրա  ԱՄՆ կողմից  տուրքերի ներդրման հարցով, նաև շեշտել են ազատ ու ազնիվ առևտրի ապահովման կարևորությունը։

Բացի դրանից, անդրադառնալով Կորեական թերակղզում իրավիճակին, Աբեն կողմ է արտահայտվել ԿԺԴՀ—ի հանդեպ պատժամիջոցների պահպանմանը՝ մինչև ապամիջուկայնացման գործընթացի ավարտը, նշելով, որ հիմա «չի կարելի սխալվել Պհենյանի հանդեպ պատժամիջոցների չեղարկման պահի ընտրության հարցում»։