Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի պաշտպանության եւ պետական միջոցնեփրի ծախսի վերահսկողության 2 կոմիտեների ղեկավարներ Ջուլիան Լյուիսը եւ Մեգան Հիլերը երկրի վարչապետ Թերեզա Մեյին համատեղ նամակ են ուղարկել, որում հայտաարել են զինված ուժերի կարիքների համար հատկացումների մեծացման անհրաժեշտության մասին: Այս մասին հայտնում է The Sun պարբերականը:
«Մենք մտահոգված ենք, որ բյուջեի հատկացումները չեն համապատասխանում նոր պարտավորություններին եւ ստեղծված մարտահրավերներին,- նշված է նամակում: - Գոյություն ունեցող խզումը եւ առաջարկները, որոնք առնչվում են սովորական սպառազինությանը եւ աջակցության ծրագրերին՝ նոր սպառնալիքների հետ հանրագումարում, ինչպիսին են կիբեռհարձակումները, քիմիական եւ կենսաբանական զենքի կիրառումը, վտանգում են խափանել ազգային անվտանգությունը, ինչպես նաեւ միջազգային ասպարեզում արդյունավետ գործելու մեր ընդունակությունը»:
Խոսքը լրացուցիչ ծախսերի մասին է, որոնք գերազանցում են ավելի վաղ հրապարակված բյուջեն 178 մլրդ ֆունտ սթերլինգով (մոտ 241 մլրդ դոլար):





























