G7 գագաթաժողովի երկրորդ օրը սկսվեց գենդերային հավասարության քննարկումով:
Կանադայի Քվեբեկ նահանգի Լա Մալբե քաղաքում G7 գագաթաժողովի վերջին օրը սկսվեց գենդերային հավասարությանը նվիրված նստաշրջանով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն մեծ ուշադրություն է դարձնում այս ոլորտում քննարկումներին:
Գենդերային հավասարությունը Թրյուդոն համարում է իր «պրոգրեսիվ օրակարգի» հիմնական բաղադրիչներից մեկը: 2015 թվականին կառավարության ձեւավորման ժամանակ Կանադայի վարչապետը առաջնորդվել է հենց այդ սկզբունքով, նրա թիմի կեսը կանայք են: 2017 թվականի մարտին Թրյուդոն, ով իրեն անվանում է ֆեմինիստ, հայտարարեց, որ Օտտավան 3 տարվա ընթացքում 650 մլն դոլար կծախսի կանանց սեռական եւ վերարտադրողական առողջության պաշտպանության ծրագրերի համար:





























