Մեծ եվրասիական համագործակցության նախագիծը, որը մշակում են Ռուսաստանն ու Չինաստանը, բաց կլինի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) բոլոր անդամ երկրների համար։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՇՀԿ գագաթնաժողովում ելույթի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարեւոր է նաեւ այլ քայլեր եւս ձեռնարկել, որոնք կտանեն ԵվրԱզԷս-ի եւ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական ծրագրի շրջանակներում առեւտրային եւ ներդրումային նախագծերի համակարգման ջանքերի ավելացմանը»,-ասել է ՌԴ նախագահը։