ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Կրետե կղզում (Հունաստան) Սուդա ծոցի շրջանում, որտեղ լիցքավորվելուց հետո ինքնաթիռը կմեկնի Սինգապուր, այստեղ հունիսի 12-ին տեղի կունենա ԱՄՆ-Հյուսիսային Կորեա գագաթնաժողովը։ Այս մասին հաղորդում են Սպիտակ տան մամուլի ծառայությունից։ Նրանց փոխանցմամբ, երկրի ղեկավարին տեղափոխող առաջին բորտը վայրէջք է կատարել Կանադայի Քվեբեկ նահանգից մեկնելուց 8 ժամ անց։

Սպասվում է, որ լիցքավորումը կտեւի մեկ ու կես ժամ։ Թղթակիցները հայտնել են նաեւ, որ իրենց եւ պաշտոնատար անձանց անհրաժեշտ է քնել։

Սպիտակ տան ղեկավարը շեշտել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությունների առաջին իսկ րոպեները ցույց կտան՝ արդյոք դրանք կբերեն ցանկալի արդյունքի՝ Կորեական թերակղզու ապամիջուկայնացմանը։ Նշենք, որ Կիմ Չեն Ընի պատվիրակության ժամանումը Սինգապուր ֆիքսել են ճապոնական NHK հեռուստաալիքի հաղորդավարները։