ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Սերգեյ Չիչոյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին, 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հունիսի 4-ի ԲԴԽ-13-Ո-21 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Չիչոյանին նշանակել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»,-ասված է նախագահի հրամանագրում: