Ճապոնիան բողոք է հայտնել Սախալինի եւ Կուրիլյան 3 կղզիների միջեւ օպտոմանրաթելային մալուխ անցկացնելու Ռուսաստանի կառավարության ծրագրերի դեմ: Կրեմլի մտադրությունները «չափազանց հիասթափեցնող» են, հայտարարել է Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչը, փոխանցում է DW-ն:
Ավելի վաղ հայտարարվել էր Մեսկվայի եւ Տոկիոյի մտադրության մասին համատեղ զբաղվելու Կուրիլյան կղզիներում տնտեսական զարգացմամբ: Սակայն Կուրիլների պատկանելության պատճառով մինչեւ հիմա պարզ չէ՝ կհաջողվի արդյոք համատեղ աշխատանքը սկսել: Այն դեպքում, երբ ՌԴ-ն ծրագրում է համագործակցել ըստ ռուսաստանյան օրենքների, Ճապոնիան ցանկանում է համոզվել, որ ընդհանուր տնտեսական նախագծերը չեն ընկալվի որպես տարածքային վեճում ռուսական դիրքորոշման ճանաչում:





























