Վերջերս գործընթացներ են տեղի ունենում, որոնք վտանգ են ներկայացնում եւ մտահոգություն են առաջացնում: Այս մասին հունիսի 12-ին Հայաստանի Ազգային ժողովում հայտարարել է ՀՅԴ պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը:
Նրա խոսքով՝ համապարփակ եւ բազմակողմ քարոզչություն է իրականացվում քաղաքական, մշակութային, հոգեւոր եւ այլ գործունեությամբ զբաղվող կառույցների, կազմակերպությունների եւ հաստատությունների դեմ, ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ Ղարաբաղում եւ սփյուռքում:
Սեյրանյանի խոսքով՝ դա արվում է այդ գործընթացների լեգիտիմության համար՝ հույսով, որ ժամանակի ընթացքում նրանք կստանան հասարակության աջակցությունն ու հավանությունը, թեեւ իրական նպատակները բոլորովին այլ են: Պատգամավորի խոսքով՝ դրանք ուղղված են գոյություն ունեցող արժեքային համակարգի եւ հատկապես այդ կառույցների խտրականացմանը: Այս ամենը, Սեյրանյանի հավաստմամբ, սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար:
Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնացող գործընթացներ են տեղի ունենում. ՀՅԴ պատգամավոր

Թեմա
Տեղադրություն




























