Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) սպառնացել համարժեք միջոցներ կիրառել, եթե ԱՄՆ կառավարությունը որոշի Եվրոպայից ներկրվող մեքենաների համար մաքսատուրքեր սահմանել: Այս մասին ասվում է  Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունում, հաղորդում է  Bloomberg-ը:

Փաստաթղթում նշվում է, որ  Եվրոպայից ներկրվող ավտոմեքենաների եւ դրանց մասերի մաքսատուրքրերը կարող են զգալի առեւտրային կորուստների հանգեցնել եւ բացասական ազդեցություն ունենալ   Եվրոպական Միության (ԵՄ) երկրների մեծամասնության վրա: Եվրոպական հանձնաժողովը զգուշացրել է, որ ԵՄ երկրները կարող են համարժեք միջոցներ կիրառել, եթե ԱՄՆ կառավարությունը որոշի Եվրոպայից ներկրվող մեքենաների համար մաքսատուրքեր սահմանել:

Ավելի վաղ հաղորդվում է, որ Թրամփը ԵՄ-ին ավտոմեքենաների մաքսատուրքերով էր սպառնացել: