Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանում լուրջ առաջընթաց է արձանագրվել վարչական արդարադատության ոլորտում: Այս մասին հունիսի 26-ին «Հայաստանի Հանրապետությունում վարչական արդարադատության ձեւավորումը եւ զարգացումը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ասաց Հայաստանի արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը:

Արթուր Հովհաննիսյանի խոսքով՝ գերմանական կառավարությունը աջակցել է Հայաստանին գրեթե բոլոր նախաձեռնություններում: Սա լուրջ հաջողությունների է հանգեցրել, սակայն, ըստ պաշտոնյայի, վարչական արդարադատության ոլորտում դեռ շատ խնդիրներ կան:

«Վարչական դատարաններում դատավորների ծանրաբեռնվածության խնդիր կա, ինչը, իր հերթին, հանգեցնում է նրան, որ գործերը հետաքննվում են երկար ժամանակ: Այս առումով մենք կշարունակենք միջոցներ ձեռնարկել՝ հետագայում դատավորների քանակն ավելացնելու համար: Բացի այդ, վարչական պատժամիջոցներն այսօր ավելի շատ պատժիչ բնույթ են կրում»,- պարզաբանեց արդարադատության փոխնախարարը:

Գերատեսչությունը մոտ ապագայում ցանկանում է փոփոխություններ մտցնել Վարչական իրավախախտումների օրենսգրքում՝ այդպիսով պատժիչ միջոցներն ավելի կանխարգելիչ դարձնելով: Մասնավորապես, նախատեսվում է կտրուկ նվազեցնել քաղաքացիների նկատմամաբ վարչական ակտերի քանակը, քանի որ ցանկացած գործողություն՝ մեծ թե փոքր, քաղաքացիները կբողոքարկեն վարչական դատարաններում՝ ծանրաբեռնելով դրանք լրացուցիչ աշխատանքով: