ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով նախարարի խորհրդական է նշանակվել Րաֆֆի Մովսիսյանը:
Վերջինս այս առիթով Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով ինձ այսօր վստահվեց ՀՀ մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնը: Վստահեցնում եմ, որ ականջալուր եմ լինելու կինոյի ոլորտում գոյություն ունեցող բոլոր խնդիրներին եւ մտահոգություններին:
Անաչառ խորհրդատվություն եմ ներկայացնելու, ելնելով ոչ միայն իմ մասնագիտական կարծիքից, այլեւ կինոհանրույթի շահերը համակողմանիորեն ընգրկող մոտեցումից: Ուստի, հարգելի գործընկերներ, կինոսերներ շատ գործ ունենք միասին անելու: Շնորհակալ եմ վստահության համար»:
Նշենք, որ Րաֆֆի Մովսիսյանը «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրի համակարգողն է, կինոքննադատ:




























