Հունիսի 26-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունից ոստիկանության Եղեգնաձորի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր կնոջը եւ երկու որդիներին ձեւակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի եւ ամսական ստանում են ընդհանուր 800.000 - 900.000 դրամ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է նաեւ, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման եւ պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:
Կատարվում է քննություն:




























